Իրանը Իսրայելին պատասխան կտա, երբ անհրաժեշտ համարի. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
Իրանի Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի պատասխան տալ Իսրայելին Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման համար «այնտեղ և այն ժամանակ, երբ հարմար է գտնում»: ISNA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին։
Ավելի վաղ Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված իր նամակում Թել Ավիվին անվանել էր Իրանում ռազմական օբյեկտի վրա հարձակման գլխավոր պատասխանատու:
«Միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն է վերապահում ազգային անվտանգության պաշտպանության լեգիտիմ և անքակտելի իրավունք ու վճռական պատասխանի իրավունք՝ Իսրայելի ցանկացած սպառնալիքի կամ ոչ իրավաչափ գործողության այնտեղ և այն ժամանակ, երբ անհրաժեշտ կհամարի», - նշել է դիվանագետը:
Հիշեցնենք` հունվարի 29-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակում էր իրականացվել Իրանի ՊՆ ռազմական օբյեկտներից մեկի վրա։ Ավելի ուշ հայտնեցին Ազարշահր քաղաքի գործարանում բռնկված հրդեհի և Քարաջում տեղի ունեցած պայթյունների մասին։ Ոչ պաշտոնական տվյալներով` այնտեղ մարտական անօդաչուների արտադրության գործարաններ են գտնվում։ Ամերիկյան մամուլը գրում է, որ այս ամենի մեջ իսրայելական հետք կա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի նպատակը հստակ է. ԱՄՆ կոնգրեսականը` Լաչինի միջանցքի արգելափակման մասին
ԱՄՆ վարչակազմը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքի արգելափակմանը վերջ դնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամ...
Հայաստանը դեմ է արտահայտվել ՀԱՊԿ ԽՎ-ի և թյուրքական պետությունների ԽՎ-ի միջև պաշտոնական հարաբերություններին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ, հայկական պատվիր...
Ստամբուլում Բրիտանիայի և Գերմանիայի հյուպատոսությունները որոշել են դադարեցնել իրենց աշխատանքը
Ստամբուլում տեղակայված բրիտանական և գերմանական հյուպատոսությունների ներկայացուցիչները, անվտանգության նկատառումներից ելնե...
«Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն քննարկվում, մի սպասեք». հասարակական-քաղաքական գործիչը` ԵՄ-ի մասին
Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Երեկ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն ք...