ԵԽ-ն արձագանքել է Թագուհի Թովմասյանի` Արցախի լիակատար շրջափակման վերաբերյալ գրություններին
Եվրոպայի խորհուրդն արձագանքել է Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ իմ գրություններին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
«Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին բազմիցս գրություններ եմ հասցեագրել՝ բարձրաձայնելով մի շարք մտահոգություններ՝ կապված Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումների հետ։
Մարդու իրավունքների առաջատար այս կազմակերպության գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին մասնավորապես ահազանգել եմ Ադրբեջանի խորհրդարանի` մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զ․ Օրուջի կողմից արված հայտարարության մասին՝ միջազգային իրավունքի սուբյեկտ համարվող Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին տիրանալու վերաբերյալ։
Բերձորի միջանցքի արգելափակումից ի վեր գրություններիս առանցքում են եղել Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքով 120 000 արցախահայության մոտ առաջ եկած կենսական կարիքների բավարարման անհրաժեշտությանը, ցուրտ ձմռան պայմաններում Ադրբեջանի կողմից Արցախի գազի և էլեկտրաէներգիայի անջատումներին և առհասարակ Արցախի բնակչության հիմնարար իրավունքների խախտմանը վերաբերող հարցերը։
Հատուկ անդրադարձ եմ կատարել նաև Ադրբեջանի կողմից 19 հայ երեխաներին էմոցիոնալ և հոգեբանական բռնության ենթարկելու անթույլատրելի միջադեպին, որը պետք է դառնա հետաքննության առարկա իրավասու միջազգային օղակների կողմից։
Այս գրությունների կապակցությամբ ԵԽ գլխավոր քարտուղարի և գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն պրն․ Միրոսլավ Պապայից ստացել եմ պատասխան նամակներ, որոնց համաձայն՝
ԵԽ-ն շարունակելու է իր իրավասությունների շրջանակում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության ջանքերին,
հղում անելով հունվարի 19-ին Նախարարների կոմիտեի Իսլանդական նախագահության հայտարարությանը՝ Լաչինի(Բերձոր) միջանցքի շուրջ հումանիտար իրավիճակի կապակցությամբ, ներկայացվում է հավաստիացում, որ ԵԽ գլխավոր քարտուղարը կշարունակի ուշադիր հետևել իրադրությանը,
ԵԽ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնում և ընդգծում լարվածության սրումից խուսափելու անհրաժեշտությունը։
Շնորհակալություն եմ հայտնում ԵԽ գլխավոր քարտուղարի և գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակին և անձամբ տկն․ Բուրիչին ու պրն․ Պապային՝ իմ հրատապ գրություններին արձագանքելու համար։
Միաժամանակ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կանխելուն միտված գործուն քայլերի անհրաժեշտությունը:
Դատապարտումները քիչ են, անհրաժեշտ են պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ», - գրել է Թովմասյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...
«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել». Փաշինյանը` Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին: «Վշտացած եմ Թուրքիայո...
«Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շարունակել է համայնքային այցերը և այսօր հանդ...
Հաստատվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում. մանդատ կունենա 2 տարով
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծել...