Քաղաքականություն

«Այս հարցազրույցի մեզ վերաբերող հատվածում ավելի վտանգավոր դրվագ կա». Գայանե Աբրահաման

«Այս հարցազրույցի մեզ վերաբերող հատվածում ավելի վտանգավոր դրվագ կա». Գայանե Աբրահաման
Սա իսկապես լուրջ խնդիրների կարող է հանգեցնել: ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հարցազրույցին: «Ես զարմանում եմ ձեր…

Սա իսկապես լուրջ խնդիրների կարող է հանգեցնել: ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հարցազրույցին:

 

«Ես զարմանում եմ ձեր զարմանքի ու զայրույթի վրա, դաշնակցի վրա հույս դնելու ինքնախաբեության թմբիրից շատ վաղուց պետք է դուրս գայինք։

Իսկ Լավրովն Ալիեւի փաստաբանությունը նոր չի ստանձնել, ուղղակի հիմա դրա համար հավելյալ ջանք ու եռանդ է դնում։

Բայց այս հարցազրույցի մեզ վերաբերող հատվածում ավելի վտանգավոր դրվագ կա, որը կարծես ուշադրությունից դուրս է մնացել, այն, որ դիվանագիտության գուրուն <<շփոթում>> ու նույնականացնում է ՀՀ սուվերեն տարածքի դեմ սեպտեմբերյան հարձակումն արցախյան հակամարտության հետ` անհեթեթ ու կեղծ արդարացումներ գտնելով ՀԱՊԿ անգործության համար։

Այս միտումն իսկապես վտանգավոր է եւ սրա դեմ պետք է համարժեք հակադարձումներ լինեն տարբեր խողովակներով, սա իսկապես լուրջ խնդիրների կարող է հանգեցնել»,-նշել է Աբրահամյանը:

 

Հիշեցնենք` Լավրովն ասել է, որ ՀՀ-ն տասնյակ տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները:

Նմանատիպ հոդվածներ

«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250