ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պետք է մեզ հասկանան, աչք փակեն... սաղս էլ պաժառնիկ ենք, որ հրդեհ լինի, հո չե՞նք կանգնելու, նայենք». «Մալաթիա» տոնավաճառի առևտրականներ

 «Կառավարությանն էլ ենք հասկանում, տեսչական մարմնին էլ: 4-5 հազար հոգի էստեղից հաց է ուտում: Մի քիչ պետք է ժողովրդին հասկանալ, պետք չի առաջնորդվել նրանով, որ ասել են պիտի փակվի, իրենց խոսքից հետ չկանգնելու համար փակեն: Վարչապետը հրաման տվելա` վե՞րջ չեն կարող դրանից հետ կանգնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մալաթիա» տոնավաճառի առևտրականներից մեկը:

 

«Պետք է ժողովրդին հասկանալ, միքիչ տեղ տալ, աչք փակել: Հրդեհի դեպքում ջուրը գալիսա, միանգամից կհանգցնենք: Սաղս էլ պաժառնիկ ենք, որ հրդեհ լինի, հո չե՞նք կանգնելու, նայենք»,- ավելացրեց մեկ այլ վաճառական:

 

«Էստեղ հացի խնդրի համար են մարդիկ աշխատում, ընտանիք են պահում: Թերությունները ասել են` կշտկեն: Եթե փակեն, մարդկանց հացն են կտրում»,- նշեցին նրանք:

 

Հիշեցնենք՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Մալաթիա» տոնավաճառը այսօրվանից՝ փետրվարի 1-ից, փակվում է: «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը 10-12 առևտրականների հետ գնալու է տեսչական մարմին` քննարկումների:

Քաղաքականություն

Պատահարներ