ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձմռան կեսին սկի շանը չեն հանի դուրս քցեն». շարունակվում է բողոքի ակցիան

«Մալաթիա» տոնավաճառի դարպասներն այսօրվանից փակ են: Առևտրականները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջում են ժամանակ տալ, որպեսզի իրենց տնօրենը առկա 5 խախտումը վերացնի:

 

«Ձմռան կեսին սկի շանը են հանի դուրս քցեն, միթե մեր 30 տարվա աշխատանքը, մեր պետությանը աջակցելը  ոչ մի նշանակություն չունի: Ինչի՞ համար է այս ամենը, եթե այդ մարդն ասում է, որ կկարգավորեն, 71 տարեկան եմ, ինձ ո՞վ կընդունի աշխատանքի»- նշեց աշխատակիցներից մեկը: 

 

Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցնել, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։

Քաղաքականություն

Պատահարներ