Ինչու՞ 15 զինծառայողի մահվան դեպքից հետո սգո օր չի հայտարարվել․ ՔՊ-ական պատգամավորը պատասխանում է
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բանակում սկսվել են շրջադարձային փոփոխություններ: Դիտարկմանը, որ Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը ցույց տվեց, թե ինչ լուրջ խնդիրներ կան բանակում, պատգամավորն ասաց, որ կացարանում ապահովված էին տարրական պայմաններ:
«Բայց ինչպիսի տարրական պայմաններ էլ որ ապահոված լինեին, եթե 5 լիտրանոց բենզինը լցվում է կրակի վրա, որևէ անվտանգային պայման չէր կարող այնքան ապահովված լիներ, որ վնասներ չառաջանային, այլ հարց, որ հետևանքների առաջացրած ծանրության մեջ կարող են փոփոխություններ լինել, հարուցված է քրեական գործ, բոլոր հանգամանքները պարզվելուց հետո կհասկանանք՝ ինչ է պետք անել», - նշեց Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ տնակային վիճակները պետք է ավարտին հասցվեն, բավական լավ տնակներ են պատրաստվում ու անվտանգային հարցերի հետ կապված խնդիրներն են լուծվում: Նա նշեց՝ դեպքից հետո սգո օր չի հայտարարվել, քանի որ Հայաստանը գտնվում է հիբրիդային պատերազմի մեջ:
«Պատերազմական իրավիճակն ամեն պահի Հայաստանում ու տարածաշրջանում կարող է լինել: Մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ կառավարությունը սգո օր չի հայտարարել», - ասաց Խաչատրյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...
«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել». Փաշինյանը` Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին: «Վշտացած եմ Թուրքիայո...
«Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շարունակել է համայնքային այցերը և այսօր հանդ...
Հաստատվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում. մանդատ կունենա 2 տարով
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծել...