Հասարակություն

Սաակաշվիլիին տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք

Սաակաշվիլիին տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ծանր վիճակում տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք՝ ասել է իր հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Գիորգի Չիլաձեն։

 

«Ես հենց նոր խոսեցի իմ անձնական բժշկի հետ… Նախագահի (նախկին նախագահ Սաակաշվիլիի- խմբ.) առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրա կյանքը փրկելու համար կարևոր է, որ նա տեղափոխվի վերակենդանացման բաժանմունք։ Այս պահին վերակենդանացման բաժանմունքը պատրաստվում է»,- լրագրողներին ասել է Չիլաձեն։

 

Սահակաշվիլիի ընտանիքի անդամներն օրաթերթին հայտնել են քաղաքական գործչի ծանր վիճակի մասին։ Ավելի վաղ անկախ բժիշկները հայտնել էին, որ Սահակաշվիլին թունավորվել է ծանր մետաղներով։ Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է Սաակաշվիլիի ազատազրկման ժամկետը հնարավոր հետաձգելու գործը՝ արտերկրի կլինիկայում նրա բուժման նպատակով։


Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։  Քաղաքական գործիչը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով։ Առաջին դեպքում Սաակաշվիլին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեց տարվա։ Բացի այդ, նա մեղադրվում է 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդերի և պետբյուջեի միջոցների յուրացման գործերով, որոնք դեռ քննվում են դատարանների կողմից։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Սաակաշվիլին դեռ երկար կմնա բանտում։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250