«Պատժամիջոցներն այս դեպքում չեն դիտարկվում». Բորելը՝ Լաչինի միջանցքի մասին
2022 թ. դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրանց մարդասիրական հետևանքներին։ Այս մասին նշված է Եվրախորհրդարանի պատգամավոր Ասսիտա Կանկոյի պաշտոնական հարցմանը ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզոպ Բորելի պատասխանում:
«ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել՝ միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունների»,- նշված է փաստաթղթում:
Նշվում է, որ Բորելը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը սերտ կապի մեջ է երկու կողմերի հետ։
Պատասխանում անդրադարձ է կատարվում 2022 թ. Հայաստանում երկու ամսով ԵՄ առաքելության տեղակայմանը և այժմ ԵՄ քաղաքացիական նոր առաքելության տեղակայմանը երկու տարով՝ Հայաստանի դիմումի համաձայն:
«Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և պայմաններ ապահովել, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց աջակցում է ԵՄ-ն»,- ասված է փաստաթղթում:
Անդրադառնալով հարցման մեջ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառման վերաբերյալ հարցին՝ նշվել է.
«Պատժամիջոցները ԵՄ-ի ընդամենը մեկ գործիք են ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության նպատակների առաջմղման համար և այս դեպքում չեն դիտարկվում»։
Նմանատիպ հոդվածներ
«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...
«Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շարունակել է համայնքային այցերը և այսօր հանդ...
«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել». Փաշինյանը` Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին: «Վշտացած եմ Թուրքիայո...
Հաստատվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում. մանդատ կունենա 2 տարով
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծել...