Իրանում ձերբակալել են մի խումբ անձանց, ովքեր երկրում դիվերսիաներ էին նախապատրաստել

 Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձերբակալել է հակապետական ​​խմբավորման անդամների, որոնք երկրում դիվերսիաներ էին նախապատրաստում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ իրանական Tasnim գործակալությանը հղումով։ 


«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումը կոչ է արել Իրանի Կենտրոնական նահանգի գլխավոր հետախուզական վարչությանը կալանավորել հակահեղափոխական խմբի անդամներին, որոնք օտարերկրյա գործակալների ուղղորդմամբ փորձել են զենք ձեռք բերել ահաբեկչություններ իրականացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 


Նշվում է, որ այս խմբավորման անդամները Իրանում իրավիճակն ապակայունացնելու համար ծրագրել էին մի շարք գործողություններ իրականացնել, նրանց առաջ խնդիր էր դրված անջատել ինտերնետ կապը և էլեկտրոնային հսկողության սարքերը։ 
Գործակալությունից հայտնել են, որ հինգ հիմնական անդամները կալանավորվել են և հանձնվել դատական ​​համակարգին։ Խմբի ևս երկու գործակալ փախուստի են դիմել, այժմ նրանք հետախուզման մեջ են։

Քաղաքականություն