Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Իրան մեկնելուց: Այս մասին հայտարարություն է տարածել երկրի արտաքին գերատեսչությունը:
«Հաշվի առնելով Իրանում տիրող անկայուն իրավիճակը և մեր երկրի (խմբ. Ադրբեջանի) դիվանագիտական ներկայացուցչության դեմ իրականացված ահաբեկչությունը՝ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում անհարկի չայցելել Իրան, իսկ այցելողներին խորհուրդ է տրվում ցուցաբերել ծայրահեղ զգուշություն։
Այս պահին Իրանում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոնները»։
Նշենք, որ օրեր առաջ` հունվարի 27-ին, հարձակում է տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա։
Հարձակվողը ավտոմատից կրակ է բացել պահակակետի ուղղությամբ, սպանվել է անվտանգության ծառայության ղեկավարը, վիրավորվել են դեսպանատան երկու աշխատակիցներ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը դեմ է արտահայտվել ՀԱՊԿ ԽՎ-ի և թյուրքական պետությունների ԽՎ-ի միջև պաշտոնական հարաբերություններին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ, հայկական պատվիր...
Ստամբուլում Բրիտանիայի և Գերմանիայի հյուպատոսությունները որոշել են դադարեցնել իրենց աշխատանքը
Ստամբուլում տեղակայված բրիտանական և գերմանական հյուպատոսությունների ներկայացուցիչները, անվտանգության նկատառումներից ելնե...
«Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն քննարկվում, մի սպասեք». հասարակական-քաղաքական գործիչը` ԵՄ-ի մասին
Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Երեկ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն ք...
Ադրբեջանի նպատակը հստակ է. ԱՄՆ կոնգրեսականը` Լաչինի միջանցքի արգելափակման մասին
ԱՄՆ վարչակազմը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքի արգելափակմանը վերջ դնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամ...