ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում արգելել են «Նժդեհ» պարախմբին բեմ բարձրանալ․ ո՞րն է պատճառը

Մոսկվայում գործող Հայ ավանդական «Նժդեհ» պարախմբի «Իմ անունս է Պայքար» խորագրով համերգը չի կայացել: Այս մասին տեղեկանում ենք «Ազատագրական Բանակի» մարտիկ, «Կարին» կրթամշակութային ՀԿ նախագահ,ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ֆեյսբուքյան էջից։ 

«Մի քանի օր առաջ ոհմակային ոռնոցներ էին արձակվել խմբի անվան շուրջ։ Այսօր այլևս պատրվակ չունենալով արգելել Հայոց բանակի տոնին նվիրված համերգը և՛ պատասխանատվությունից, և՛ արգելքը հիմնավորելու անզորությունից գնացին անմեղսունակ ճանապարհով՝ հայտարարելով, որ համերգասրահում ական կա տեղադրված: Մի քանի ժամ Մոսկվայի ձմեռային սառնամանիքին հանդիսատեսին և «Նժդեհ»խմբի անդամներին սառացնելուց հետո վերջնականապես հայտարարվեց, որ համերգն անցկացնելն անհնար է»,-գրել է Գինոսյանը։

 

Auroranews-ի հետ զրույցում տեղի հայերն ասացին, որ  համերգի կազմակերպիչներին, մասնակիցներին  Մոսկվայի «Измайлово» համերգասրահի և առևտրի կենտրոնի ներկայացուցիչը հայտնել է, որ ՌԴ ԱԻՆ-ը ահազանգ է ստացել համերգասրահում ռումբի առկայության մասին, ինչն էլ պատճառ է դարձել, որ համերգը չկայանա։ 

 

Տեղի հայերը նշում են, որ սա սադրիչ գործողություն է հայերի նկատմամբ և հայտնում, որ այդ նույն շենքի տարածքում կա սրճարան, որն անխափան աշխատել է։ 

 

«Հետաքրքիրն այն էր, որ համերգի նույն շենքում գտնվող խինկալինոցին տարհանումը չէր վերաբերում։ Այսինքն հատուկ մեր համերգները՝ կապված Նժդեհի անվան հետ, մեր բանակի օրվա հետ թույլ չեն տալիս կայանա, հիմա էլ էդ ձևով են խեղճացնում Ռուսաստանի հայկական համայնքին»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիա Արոսյանը, որն այդ պահին գտնվել է «Измайлово» համերգասրահի տարածքում։ 

 

Այս ամենին զուգահեռ ՌԴ օպերատիվ ծառայությունների մասնագետներն ու իրավապահները հայտնել են, որ ստուգումներ են իրականացրել  Մոսկվայի մոտ 10 առևտրի կենտրոններում՝ ականապատման մասին ստացված հաղորդագրությունների պատճառով։ 

 

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Մոսկվայի «Измайлово» համերգասրահի և առևտրի կենտրոնի պայթյունի սպառնալիքի մասին տեղեկությունը կեղծ է եղել։
 

 

Մանրամասները՝ տեսանյութում․ 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ