Քաղաքականություն

Չեխիայի նախագահն ասել է՝ երբ կարող է ավարտվել ռուս-ուկրաինական պատերազմը

Չեխիայի նախագահն ասել է՝ երբ կարող է ավարտվել ռուս-ուկրաինական պատերազմը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ զրուցել է Չեխիայի նախագահ Պյոտր Պավելի հետ և նրան հրավիրել այցելել Կիև։ «Ես անձամբ շնորհավորել եմ Պյոտրին՝ Չեխիայի նախագահական ընտրություններում տարած…

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ զրուցել է Չեխիայի նախագահ Պյոտր Պավելի հետ և նրան հրավիրել այցելել Կիև։

 

«Ես անձամբ շնորհավորել եմ Պյոտրին՝ Չեխիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան և չեխ ժողովրդին անմնացորդ աջակցության համար։ Ես նրան հրավիրել եմ այցելել Ուկրաինա»,- նշել է Ուկրաինայի նախագահը։


Չեխիայի նախագահը հարցազրույց է տվել չեխական հեռուստատեսությանը, որում կոչ է արել պահպանել Մոսկվայի դեմ պատժամիջոցները։

 

«Եթե օբյեկտիվ արտահայտվեմ, ապա [Եվրամիության պատժամիջոցները] խաթարում են Ռուսաստանի հնարավարությունները՝ ավելի շատ ներդրումներ անելու Ուկրաինայում պատերազմի մեջ», - ասել է Պավելը: 

 

«Անհրաժեշտ է շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա բոլոր ճակատներում՝ հակամարտությունը դադարեցնելու համար հօգուտ Ուկրաինայի՝ երկրի, որը հարձակման է ենթարկվել», - ասել է նորընտիր նախագահը:

 

Ըստ Չեխիայի նախագահի՝ քանի որ Ռուսաստանի մոտ սպառվում է ժամանակակից սպառազինությունն ու վերապատրաստված զինվորական անձնակազմը, պատերազմը կարող է ավարտվել 2024 թվականին:

Նմանատիպ հոդվածներ

«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250