ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպարապետից հետո բանակ չենք ունեցել․ Միքայելյան
Այո, Սպարապետից հետո բանակ չենք ունեցել: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
«Դուք չիմացա՞ք ինչ եղավ, նախորդ իշխանություններն ինչ արին: Ես չեմ ասում Փաշինյանը սուրբ է, ես սուրբ եմ, բայց այն թերացումներից հետո, որ կային, երեք տարում չես կարող բանակ ունենալ: Եթե ադրբեջանցին 15-20 տարի ռազմական ժամանակակից տեխնիկա էր ձեռք բերում, մենք ասում էինք՝ մարտական ոգի ունենք: Եթե մեր նախորդ իշխանություններն ասում էին՝ բանակցություններով ոչ մի հարցի լուծում չի լինի, պետք է մենք պատրաստվեինք պատերազմի, պետք է զինվեինք այդ տարիների ընթացքում: իսկ Սպարապետի օրոք մեր բանակը Հարավային Կովկասում եղել է ամենամարտունակը»,-ասաց նա:
Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ թշնամին կարողացավ գրավել, որովհետեւ այս տարիների ընթացքում բանակը մի տեսակ այլ ուղղությամբ գնաց. «Դրան գումարած, ինչքան ստրատեգիական նշանակության օբյեկտներ ունեինք, տվինք ռուսին՝ «գույք պարտքի դիմաց»: Կամաց-կամաց թուլացրինք մեզ:
Զենք-զինամթերքի հետ կապված նախորդ իշխանությունները պայմանագիր են կապել Ռուսաստանի հետ, որ առանց Ռուսաստանի թույլտվության մենք որեւէ այլ պետությունից իրավունք չունենք զենք գնելու»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանին տեսնելուն պես զոհված զինծառայողների հարազատները վանկարկեցին՝ «թուրք», «դավաճան»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարների ու իշխող խմբակցության պատգամավորների ուղեկցությամբ քիչ առաջ այցելեց «Եռաբլուր» զ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ազատե΄ք իմ ճանապարհը». ԳՇ պետը չպատասխանեց հարցերին
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, որը բանակի կազմավորման օրվա առթիվ այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն, վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լոս Անջելեսում հայերը բողոքի ցույց և քայլարշավ են կազմակերպել դեպի Ադրբեջանի հյուպատոսարան
Լոս Անջելեսում դաշնային կառավարության շենքի առջև բողոքի ցույց և քայլարշավ է կազմակերպվել դեպի Ադրբեջանի հյուպատոսարան: Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպիտակ տան դիմաց մի խումբ հայեր ակցիա են անցկացրել՝ հաջակցություն Արցախի
Սպիտակ տան դիմաց մի խումբ հայեր ակցիա են անցկացրել՝ հաջակցություն Արցախի։ Նրանք ԱՄՆ նախագահից պահանջել են պատժամիջոցներ...