ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պապիկյանը չպիտի՞ հեռանան. հարցը բարկացրեց Սասուն Միքայելյանին

Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Խաչատրյանը: 

«Ինչի որ նրանք ուզեն, չեն բացի՞: Սա քաղաքականություն է, որ հեռուն է տանում, դրա համար պետք է համախմբված լինենք, հասկականք՝ ապագայում ինչ է կատարվում»,-ասաց նա: 

Հարցին, թե արդյոք հնարավոր կլինի առանց պատերազմի բացել Լաչինի միջանցքը, Միքայելյանը պատասխանեց. «Եթե դիվանագիտության դաշտում կարողանանք լուրջ գործողություններ անել… այսօր ամեն ինչ դիվանագիտության մեջ է, մենք պետք է կարողանանք այդ հարթակներում այդ պահանջները ներկայացնենք»: 

Ինչ վերաբերում է Հայաստանում երկու տարով ԵՄ առաքելության դիտորդների տեղակայմանը, ԵՄ նախագահն ասաց. «Եթե Ռուսաստանը հիմա էլ է ասում, որ պետք է եռանախագահների շրջանակներում այս ամենը կարգավորվի, այն ժամանակ ինչի՞ բերին մենակ ռուս խաղաղապահներին մտցրին: Ես կարևոր եմ համարում, որ ուրիշ խաղաղապահներ էլ մտնեն, որովհետև այս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում՝ ի վնաս մեզ»:

 

ԵԿՄ վարչության նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը  անդրադառնալով Գեղարքունիքի զորամասում բռնկված հրդեհի դեպքին՝ ասաց, որ այն տեղի է ունեցել հրամկազմի թերացումների հետևանքով: «Այո՛, հեռացրել են պաշտոններից, մնային՝ ի՞նչ անեին: Եթե նորմալ ծառայեին, նման բան չէր լինի»: 

 

Հարցին՝ Փաշինյանն ու Պապիկյանը չպիտի հեռանա՞ն, Միքայելյանը բարկացավ:

Քաղաքականություն

Պատահարներ