Զախարովան խոսել է Հայաստանում Բրյուսելի առաքելության իրական նպատակի մասին
«Եվրոպական միություն» անվանումը Արևմուտքի ռազմական նպատակներն իրականացնելու համար ընդամենը քողարկման տարբերակ է։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով Հայաստան ԵՄ դիտորդական առաքելություն ուղարկելու հարցին։
«ԵՄ անվանումը մնում է տարբեր համաշխարհային գործերում ՆԱՏՕ–ի ակնհայտ դերը քողարկելու համար»,– ասել է Զախարովան։
Դիվանագետի կարծիքով` եթե գործեն ԵՄ–ի միջոցով, ապա ՆԱՏՕ–ի ռազմական ձգտումների վերաբերյալ հարցեր այլևս չեն առաջանա։
«Ցանկացած առաքելություն պետք է աշխատի ի շահ այն երկրների ժողովուրդների, որտեղ նրանք տեղակայվելու են։ Ոչ թե պետք է սպասարկել առանձին խմբի շահերը, այլ աշխատել տարածաշրջանում խաղաղության համար։ Դիվանագիտություն, քաղաքականություն, բանակցային գործիքակազմ. դա կարող է օգնել։ Երբ քաղաքական ինստիտուտների քողի ներքո գործի են դրվում ռազմաքաղաքական դաշինքները, ապա այդ ամենը մեծ հարցականի տակ է դրվում»,– հավելել է նա։
Այդ համատեքստում նա հայտարարել է, որ ՀԱՊԿ–ը, օրինակ, երբեք ռազմական դաշինք չի եղել, և այնտեղ որոշումները կայացվում են ոչ թե հրամանատարավարչական մեթոդներով, այլ կոնսենսուսով։
Հիշեցնենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը ՀՀ–ում կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին։ Առաքելության մանդատը նախատեսված է 2 տարով։ Այնտեղ ներառվել է շուրջ 100 մարդ, ներառյալ փորձագետներ և եվրոպացի դիտորդներ։ Նրանք տեղեկություններ են հավաքելու հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, վերլուծելու է դրանք ու ուղարկելու է Բրյուսել։ Առաքելությունը քաղաքացիական բնույթ է կրում և զենք չի ունենալու, հետևաբար որևէ ագրեսիայի դեպքում դիտորդները անպաշտպան են լինելու։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ–ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության աշխատանքի առաջին 4 ամիսը կարժենա 8.1 մլն եվրո։
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանով հակադարձել է Լավրովի հայտարարությանը
Ինչպես ավելի վաղ Auroranews-ը գրել էր, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ծավալուն հարցազրույց է տվել, որում, ի թիվս...
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Պաշտպանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Մարդու իրավունքների պաշտպա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ասաց՝ որն է Բաքվի պլանը
Կառավարության նիստում ՀՀ վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ստեղծված իրավիճակին: «Չբավարարվել...
Մոսկվան Էրդողանի մեջ տեսնում է «հատուկ տրամաչափի» առաջնորդի
Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել է, որ Մոսկվան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մեջ տեսնում է «...