Տեղի է ունեցել Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի երդմնակալության արարողությունը
Տեղի է ունեցել Քրիստինա Քվինի երդմնակալության արարողությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
«Քրիստինա Ա․ Քվինի երդմնակալությունը դեսպանի պաշտոնում՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի ներկայությամբ։ Շնորհավորում ենք դեսպան Քվինին»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
2022 թվականի դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Սենատը հաստատել է Քրիստինա Քվինի թեկնածությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Մինչ այդ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Լին Թրեյսին, ում թեկնածությունն էլ Սենատը հաստատել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Նմանատիպ հոդվածներ
«Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել այս առաքելության նպատակը». ԵՄ ԱԳ խոսնակ
ԵՄ-ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չպետք է ՌԴ-ԵՄ մրցակցության պատանդ դառնա...
«Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից». ՌԴ-ում ՀՀ դեսպան
«Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից»․ այս մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ զրույցում...
Տեղի ունեցածն էլ ավելի է սրել առանց այն էլ բարդ հարաբերությունները. Ադրբեջանում Իրանի դեսպանը կիանչվել է երկրի ԱԳՆ
Հունվարի 27-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված...
Ադրբեջանում վրդովված են. երկրի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը` Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավի...