«Պուտինն ուղղակի մոլորեցնում էր»․ Զելենսկի
Ռուսաստանի հետ բանակցային գործընթացը տեղում դոփել է 8 տարի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում։
«Վլադիմիր Պուտինն օգտագործում է բանակցային գործընթացը՝ ժամանակ շահելու՝ վերականգնվելու և նորից հարձակվելու համար։ Ուստի նրա հետ խոսելն անիմաստ է»,-ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին ընդգծել է, որ Պուտինին իրական խաղաղ բանակցություններ պետք չեն։ Նա օգտագործում է դրանք ժամանակ շահելու համար:
«Մեծ պատերազմից առաջ տարիներ շարունակ Պուտինն ուղղակի մոլորեցնում էր, դրանք իրեն պետք չեն: Ռուսաստանի Դաշնությունը բանակցությունների մասին խոսում է միայն այն պահին, երբ պետք է վերախմբավորվի կամ երբ մեծ կորուստներ են կրում», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
«Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շարունակել է համայնքային այցերը և այսօր հանդ...
Հաստատվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում. մանդատ կունենա 2 տարով
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծել...
«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...
«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել». Փաշինյանը` Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին: «Վշտացած եմ Թուրքիայո...