ՆԱՏՕ-ն ամբողջությամբ ներգրավված է Ռուսաստանի հետ առճակատման մեջ. Զախարովա
ՆԱՏՕ-ն ամբողջությամբ ներգրավված է Ռուսաստանի հետ առճակատման մեջ, և այդ ներգրավվածությունը վերընթաց զարգանում է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիները պետք է իմանան՝ նրանց դաշինքն ամբողջությամբ ներքաշվել է մեր երկրի հետ առճակատման մեջ, և այդ ներգրավվածությունը վերընթաց տեմպով աճում է»,- ասել է Զախարովան՝ անհամաձայնություն հայտնելով Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլետենբերգի հայտարարություններին։
Նշենք, որ Գերմանիայի ԱԳ նախարարը հունվարի 24-ին ԵԽԽՎ նիստի ժամանակ հայտարարել էր, որ Եվրոպայի երկրները «պատերազմ են մղում Ռուսաստանի դեմ», նա արևմտյան երկրներին կոչ էր արել շարունակել աջակցել Ուկրաինային։ Աննալենա Բերբոքը միևնույն ժամանակ ընդգծել էր, որ Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը չի նշանակում, որ Գերմանիան հակամարտության կողմ է դառնում։ Ավելի վաղ էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էր հայտարարել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի հանդիսանում և չի պատրաստվում դառնալ հակամարտության կողմ։
Մոսկվայից ի պատասխան հնչել էին հայտարարություններ, որ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելը Ռուսաստանում համարում են այդ երկրների և դաշինքի ուղիղ ներգրավվածություն՝ հակամարտությանը։
Նմանատիպ հոդվածներ
«Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել այս առաքելության նպատակը». ԵՄ ԱԳ խոսնակ
ԵՄ-ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չպետք է ՌԴ-ԵՄ մրցակցության պատանդ դառնա...
«Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից». ՌԴ-ում ՀՀ դեսպան
«Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից»․ այս մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ զրույցում...
Տեղի ունեցածն էլ ավելի է սրել առանց այն էլ բարդ հարաբերությունները. Ադրբեջանում Իրանի դեսպանը կիանչվել է երկրի ԱԳՆ
Հունվարի 27-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված...
Այսօր ԵԽԽՎ-ն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին քննարկում կանցկացնի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հե...