«Մյուս անգամ չեմ հանդուրժելու». ԵԽԽՎ նախագահը կարգի հրավիրեց ադրբեջանցի պատվիրակին
«Դուք չեք նախագահը, ես եմ նախագահը»,- ի պատասխան ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի դժգոհության, թե իրեն՝ որպես ադրբեջանական պատվիրակության ղեկավարի, խոսելու հերթ չի հասել ու դա ցույց է տալիս այն, որ վեհաժողովը կողմնակալ է, ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում Լաչինի թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսը։
Բանն այն է, որժամանակը լրանալու պատճառով Կոքսը հայտարարել է, որ քննարկումն ավարտվել է, ինչի պատճառով Սամադ Սեիդովի ելույթի հերթ չի հասել։ Նա լիագումար նիստերի դահլիճում հայտարարել է, թե վեհաժողովը կողմնակալ մոտեցում ունի։
Ի պատասխան՝ Թինի Կոքսը նշել է, որ Սեիդովը ծանոթ է կարգին, ժամանակը սպառվել է.
«Հիմա ես տեսնում եմ, թե որքան կողմնակալ վերաբերմունք ունեք, եթե այս շատ կարևոր քննարկման ժամանակ դուք ի վիճակի չեղաք խոսքի իրավունք տալ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին, սա իսկապես կողմնակալ մոտեցում է։ Եթե հայերը կարողացան իրենց խոսքը ներկայացնել, բայց ես՝ որպես պատվիրակության ղեկավար չկարողացա, ուրեմն սա կողմնակալ վերաբերմունք է»,-հայտարարել է Սեիդովը։
ԵԽԽՎ նախագահը վրդովվել ու պատասխանել է. «Մյուս անգամ չեմ հանդուրժելու Ձեր կողմից կարգի խախտումը։ Դուք փորձառու անդամ եք այս վեհաժողովում և գիտեք, որ չի կարելի այդպես վարվել, այստեղ ես եմ նախագահը»։
Նմանատիպ հոդվածներ
«Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել այս առաքելության նպատակը». ԵՄ ԱԳ խոսնակ
ԵՄ-ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չպետք է ՌԴ-ԵՄ մրցակցության պատանդ դառնա...
«Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից». ՌԴ-ում ՀՀ դեսպան
«Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից»․ այս մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ զրույցում...
Տեղի ունեցածն էլ ավելի է սրել առանց այն էլ բարդ հարաբերությունները. Ադրբեջանում Իրանի դեսպանը կիանչվել է երկրի ԱԳՆ
Հունվարի 27-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված...
Այսօր ԵԽԽՎ-ն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին քննարկում կանցկացնի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հե...