Ինչպես է նորանշանակ փոխնախարարը խուսափել ծառայությունից․ Irakanum
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահան Կոստանյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին։
Irakanum.am-ն անդրադառնալով այս որոշմանը, նշել է․ «Ի դեպ Վահան Կոստանյանը բանակում չի ծառայել։ Ուսանողներին զորակոչից ազատվելու պահանջով 2017 թվականին ուսանողական շարժման առաջամարտիկներից մեկը՝ Վահան Կոստանյանը 2018-ի իշխանափոխությունից հետո օրենսդրական հապշտապ կատարված փոփոխության արդյունքում ընդունվեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա եւ ստացավ զորակոչից տարկետման եռամյա իրավունք: Բայց այդ ընթացքում զբաղեցրել է մի շարք պաշտոններ. նախ Քաղաքացիական պայմանագրի մամուլի խոսնակն էր, ապա 2018-ի մայիսից ԱԺ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնականը, իսկ 2018 թվականի դեկտեմբերից արդեն խորհրդարանի նախագահ Միրզոյանի օգնականն էր, հետո՝ խորհրդականը:
Հետո Միրզոյանի հետ տեղափոխվեց ԱԳՆ։ Այդ ողջ ընթացքում որեւէ գիտական հոդված չի տպագրել, քննություններ չի հանձնել, ինչի հետեւանքով էլ երեք տարին լրանալու վերջնաժամկետից առաջ այս տարվա մայիսին դիմում է գրել եւ ազատվել ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայից, հետևաբար՝ այլեւս չի օգտվում տարկետման իրավունքից եւ պետք է զորակոչվեր պարտադիր զինվորական ծառայության, սակայն շարունակում է զբաղեցնել պետական պաշտոն»։
Auroranews-ը տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց պարոն Կոստանյանի հետ։ Փոխնախարարը խնդրեց դիմել ԱԳՆ մամուլի ծառայություն։ Անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը կապ չի պահում լրատվականների հետ և ստացվում է, որ այն լրատվամիջոցները, որոնք ցանկանում են ճշտված և ամբողջական ինֆորմացիա հաղորդել վերոնշյալ և ԱԳՆ-ի հետ կապ ունեցող այլ հարցերի վերաբերյալ՝ զրկված են այդ հնարավորությունից, փոխնախարարը հորդորեց գրավոր հարցում ուղարկել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում նախընտրել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի․ ՌԴ ԱԳՆ-ի կոշտ հայտարարությունը
Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն...
Ում է պատկանում հրդեհված կացարանը․ «ադրբեջանցի սեփականատիրոջ» մասին լուրերի հետքերով․ FIP
168 TV-ի Pressing հաղորդաշարի հունվարի 25-ի թողարկման ընթացքում հաղորդավար Սաթիկ Սեյրանյանը և նրա հյուրը՝ ռազմական փորձա...
Սպան ինչո՞ւ էր փեչ վառում. Անդրանիկ Քոչարյանը՝ ողբերգական դեպքի մասին
Բանակում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց անտեսելը կամ հետին պլան գցելը հղի է նման դրսևորումներով։ Այս մասին այսօր՝...
«Ադրբեջանը քաղաքական բլից կրիգը ձախողել է». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի շրջափակման հարցում Ադրբեջանի հիմնական սպասո...