Իմ սիրելի վարչապետն ասաց՝ «ապագա կա», այսօր լսում ենք ՝ նման բան է որոշում. «Մալաթիա»-ի աշխատողը՝ տոնավաճառի փակման մասին

Հեղափոխությունից առաջ իմ սիրելի վարչապետը եկավ ու ասաց՝ «ապագա կա», ամբողջ «Մալաթիան» մի մարդու պես փակեցինք, մասնակցեցինք ցույցին, իմանալով, որ ապագա ենք ունենալու: MediaHub-ի հետ զրույցում ասում է «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներից մեկը, ով վրդովված է այն մտքից, որ փետրվարի 1-ից տոնավաճառը փակվելու է։
 

Նման որոշում է կայացրել Տեսչական մարմինը։
 

«Էսօր լսում ենք՝ մեր սիրելի վարչապետը սենց բան ա որոշում, բայց կարելի ա ժամանակ տալ, որ կարողանան շտկել, եթե որոշ թերացումներ կան։ Միանգամից ասում են՝ ամսի 1-ից փակվելու ա, այստեղ ժողովուրդն ա տուժվում։ Կողքից ենք լսել՝ ինչ ա կատարվում»,-ասել է նա։
 

Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն առաջիկայում կկասեցվի. տնտեսվարողը Տեսչական մարմնի արձանագրած խախտումները չի վերացրել։ Մասնավորապես, տոնավաճառում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։
 

«Տնտեսվարողը պաշտոնապես գրություն էր ուղարկել տեսչական մարմնին և աշխատանքը ներկայացրել կատարված։ Իրավիճակը տեղում ուսումնասիրել է տեսչական մարմինը և գնահատել ոչ բավարար։ Անցած ուրբաթ օրը ծանուցվել է, որ կատարված աշխատանքը բավարար չէ, և անհրաժեշտ է դադարեցնել գործունեությունը»,- ասել էր ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։

Քաղաքականություն

Պատահարներ