Արևմուտքն ուղղակի ներքաշվում է հակամարտության մեջ․ Պեսկով
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ հրասայլերի և այլ սպառազենի փոխանցումը Կիևին վկայում է այդ հակամարտությանն Արևմուտքի ուղղակի մասնակցության մասին:
Այդ մեկնաբանությամբ Պեսկովն արձագանքել է Ուկրաինային տասնյակ հրասայլեր փոխանցելու Միացյալ Նահանգների և Գերմանիայի որոշումներին:
«Եվրոպական մայրաքաղաքներում և Վաշինգտոնում մշտապես հավաստիացնում են, թե սպառազենի տրամադրումը չի նշանակում ներգրավում, բայց մենք կտրականապես դեմ ենք այդ մոտեցմանը: Նշված մայրաքաղաքների գործողություններն ուղղակի մասնակցության վկայություններ են, և այդ միտումը հետզհետե ուժեղանում է»,- ասել է Պեսկովը:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, որ արևմտյան հրասայլերի փոխադրումը Ռուսաստանի դեմ ուղղված հարձակողական սպառնալիք չէ, և դրա նպատակն է օգնել ուկրաինացիներին «բարելավել բաց տեղանքներում մանևրելու ունակությունը»:
Զելենսկին Արևմուտքից մեծ թվով հրասայլեր և այլ զրահատեխնիկա է խնդրել և այն անվանել է «երկաթե բռունցք», որն անհրաժեշտ է ռուսների պաշտպանական գծերը ճեղքելու և նրանց գրավյալ տարածքներից վտարելու համար:
«Հատուկ ռազմական գործողության ընթացքը վկայում է, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն շարունակում են միջոցներ ձեռնարկել այն երկարաձգելու և ռազմական առճակատման կողմ դառնալու համար», - այսօր ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական զինակից Նիկոլայ Պատրուշևը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում նախընտրել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի․ ՌԴ ԱԳՆ-ի կոշտ հայտարարությունը
Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն...
Ում է պատկանում հրդեհված կացարանը․ «ադրբեջանցի սեփականատիրոջ» մասին լուրերի հետքերով․ FIP
168 TV-ի Pressing հաղորդաշարի հունվարի 25-ի թողարկման ընթացքում հաղորդավար Սաթիկ Սեյրանյանը և նրա հյուրը՝ ռազմական փորձա...
Սպան ինչո՞ւ էր փեչ վառում. Անդրանիկ Քոչարյանը՝ ողբերգական դեպքի մասին
Բանակում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց անտեսելը կամ հետին պլան գցելը հղի է նման դրսևորումներով։ Այս մասին այսօր՝...
«Ադրբեջանը քաղաքական բլից կրիգը ձախողել է». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի շրջափակման հարցում Ադրբեջանի հիմնական սպասո...