Ուզո՞ւմ եք գնահատեմ հնչեցված ախմախ տեսակետը․ Քոչարյանը՝ դասակի հրամանատարի հայտարարության մասին
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Գեղարքունիքի մարզում վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան դեպքից հետո դասակի հրամանատարի հայտարարությանը, ըստ որի՝ «Բանակի թուլացումը կապված է «բարդակ»-ի հետ»:
«Ուզո՞ւմ եք գնահատեմ հնչեցված ախմախ տեսակետը, իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հետպատերազմյան մեր Զինված ուժերը շատ արագ ոտքի կանգնեն»,- ասել է Քոչարյանը։
Հրդեհի բռնկման պատճառներից խոսելիս պատգամավորը մտաբերել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի առաջ քաշած վարկածը. «Նույնիսկ մենք ունենք հանձնաժողովի նախագահ, որը մեկնաբանեց, որ սա, ամենայն հավանականությամբ, հակառակորդի ԱԹՍ-ի հարվածի արդյունքում է եղել. մեղա քեզ տեր Աստված: ԱԹՍ-ի հարվածը լրիվ այլ բովանդակություն է, երբ որևէ ականտես չկա, երբ կան ողջ մնացած զինվորներ, նույնիսկ կապիտանը, նրանք տվել են բացատրություններ»,- ընդգծել է Քոչարյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Պաշտպանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Մարդու իրավունքների պաշտպա...
Շարմազանով հակադարձել է Լավրովի հայտարարությանը
Ինչպես ավելի վաղ Auroranews-ը գրել էր, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ծավալուն հարցազրույց է տվել, որում, ի թիվս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ասաց՝ որն է Բաքվի պլանը
Կառավարության նիստում ՀՀ վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ստեղծված իրավիճակին: «Չբավարարվել...
Ընդդիմադիր լինեի, կպահանջեի Սուրեն Պապիկյանի հրաժարականը. Վիլեն Գաբրիելյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Civilnet.am-ի եթերում հարցազրույցի ժամանակ պատասխանե...