Գերմանիայում գնացքի ուղևորը դանակով հարձակվել է ուղևորների վրա. կան զոհեր և տուժածներ

Գերմանիայի հյուսիսում գտնվող մերձքաղաքային գնացքում դանակով հարձակման հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել հինգ մարդ: Այս մասին չորեքշաբթի հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Շլեզվիգ-Հոլշտայն դաշնային նահանգի ներքին գործերի նախարարության ղեկավար Սաբինա Սյուտերլին-Վակին։

 

Նրա խոսքով՝ գնացքը Քիլ քաղաքից շարժվել է Համբուրգ։ Միաժամանակ նախարարը հավելել էց, որ տեղի է ունեցել կալանավորում: Հարձակումը, ըստ DPA-ի, տեղի է ունեցել Շտայնբուրգի շրջանի (Շլեզվիգ-Հոլշտեյն) Բրոկստեդ կայարան գնացքի ժամանումից քիչ առաջ՝ ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին): 

 

«Քիլից Համբուրգ տանող ճանապարհին տարածաշրջանային գնացքի ուղևորը դանակով հարձակում է գործել՝ վիրավորելով առնվազն 5 մարդու և սպանելով երկուսին»,- Bild թերթին ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։ Եվս մեկ մարդ այս պահին գտնվում է մահացու վտանգի մեջ։

 

Հանցագործը, ըստ հրապարակման, բնիկ սիրիացի էր։ Ոստիկանությունը նրան բերման է ենթարկել Բրոկստեդում։ Հանցագործության դրդապատճառները դեռ պարզ չեն։

 

Պարբերականի տեղեկություններով՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներն ու շտապօգնության ծառայությունները։ Երկաթուղային կայարանի մեծ մասը շրջափակված է։ Միջադեպի կապակցությամբ դադարեցվել է միջքաղաքային գնացքների շարժը Համբուրգ-Քիլ քաղաքների միջև։