Ուկրաինացի պաշտոնյաներին և պատգամավորներին արգելվել է անձնական նպատակներով մեկնել արտերկիր
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի այս որոշման մասին իր տեսաուղերձում հայտարարել է նախագահ Զելենսկին։ Ըստ հայտարարության` ուկրաինացի պաշտոնյաներին և պատգամավորներին արգելվում է անձնական նպատակներով մեկնել արտերկիր։
«Եթե ուզում են հանգստանալ, ուրեմն պետական ծառայությունից դուրս կհանգստանան։ Պաշտոնյաներին այլևս չի հաջողվի մեկնել արտերկիր՝ հանգստի կամ այլ ոչ պետական նպատակով»,-ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահն ավելացրել է, որ այս սահմանափակումը վերաբերում է կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև իրավապահներին, պատգամավորներին, դատախազներին և բոլոր նրանց, ովքեր պետք է աշխատեն պետության համար:
Ուկրաինական լրատվամիջոցները արդեն հայտնել են, որ Ուկրաինայում պաշտոնանկությունների շարքը շարունակվում է: Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հրաժարականի դիմում է գրել։ Հրաժարական են տվել Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Խերսոնի եւ Սումիի շրջանների ղեկավարները, ինչպես նաև Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը:
Նմանատիպ հոդվածներ
Խաղաղության պայմանագրի հայկական կողմի առաջարկները մերժվել են Ադրբեջանի կողմից. Արարատ Միրզոյան
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեու...
Փաշինյանը հայտարարել է` որն է Լաչինի միջանցքի հակասությունը լուծելու լավագույն ձևը
Տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկո...
Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը հանդիպել են
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում...
Զինդատախազներին հանձնարարվել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող կացարաններում
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը 2023 թվականի հունվարի 23-ին կայազորների դատախազներին...