
Թրամփի` Մեծ Բրիտանիա այցից հետո, վարչապետը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը պլանավորում է պաշտոնապես ճանաչել Պաղեստին պետությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Միացյալ Թագավորություն այցից հետո, հաղորդել է The Times-ը։
Թերթի աղբյուրների համաձայն՝ Սթարմերը պլանավորում է ճանաչել Պաղեստինը այս շաբաթավերջին, նույնիսկ նախքան մի քանի երկրներ՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, դա կանեն Նյու Յորքում հաջորդ շաբաթ կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Թերթի աղբյուրները նշել են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը գտնվում է Լեյբորիստական կուսակցության կողմից Պաղեստինը ճանաչելու հսկայական ճնշման տակ, բայց նա կխուսափի դա անելուց մինչև Թրամփի հեռանալը։ Հետաձգման հիմնական պատճառը Թրամփի և Սթարմերի համատեղ մամուլի ասուլիսի գլխավոր թեման չդառնալու ցանկությունն է։
Ավելի վաղ մի քանի երկրների կառավարություններ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կանադայի և Ավստրալիայի, հայտարարել էին, որ այս ամիս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչեն Պաղեստինի պետությունը։
Իր հերթին, Միացյալ Նահանգները մերժել է Պաղեստինի պետությունը ճանաչելու գաղափարը։