Ադրբեջանը Հայաստանի դեմ հայցի վերաբերյալ նոր փաստաթղթեր է ուղարկել է Միջազգային դատարան
Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի դեմ հայցի վերաբերյալ հիմնական փաստաթուղթն ուղարկել է Միջազգային դատարան, հայտնում է այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը։
«Սա կարևոր քայլ է Հայաստանի դեմ մեր երկրի կողմից հարուցված միջազգային դատական հայցերի զարգացման գործում՝ համաձայն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի։ Դատարան ներկայացված փաստաթուղթը հիմնված է հազարավոր էջերի ապացույցների վրա, որոնք վկայում են «ադրբեջանական հողերի» 30-ամյա «օկուպացիայի» ընթացքում «Հայաստանի կատարած հանցագործությունների» մասին։ Փաստաթուղթը մանրամասն տեղեկություններ է պարունակում իրենց «հայրենի հողերում սպանված և վտարված» ադրբեջանցիների, ինչպես նաև նրանց էթնիկ և ազգային պատկանելության պատճառով «հալածանքների և զտման» մասին:
Ադրբեջանական կողմը պահանջում է ներկայացված ապացույցների հիման վրա բավարարել Հայաստանին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ Ադրբեջանն անհրաժեշտ է համարում, որ Հայաստանը կատարի երկրի անհետ կորած քաղաքացիների մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, «ապօրինի զավթված» գույքը վերադարձնելու, «ատելության քարոզչությունը» դադարեցնելու իր պարտավորությունները։ Ադրբեջանական կողմը կգործադրի բոլոր ջանքերը՝ վերոնշյալ «հանցագործությունների» կատարման համար մեղավորներին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Արձանագրենք, որ բռնատիրական երկիր Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր քարոզչակլան թեզերին, շարունակում է «թոզ փչել» աշխարհի աչքերին և իր կողմից իրականացված անմարդկային, սարսափելի ոճրագործությունները, որոնք արձանագրված են պատմության էջերում բարդել ՀՀ-ի և Արցախի վրա:
Նշենք, որ այս ամսվա սկզբին Ադրբեջանը երկրորդ հայցն էր ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Հայաստանի։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ից հաստատում են, որ հանդիպել են Պապիկյանի հետ. հայտնի է` ինչ են քննարկել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հաստատում են, որ այսօր իրենց խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է պաշ...
ՌԴ-ն տքնաջան աշխատանք է տանում Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Ռուսաստանը` որպես ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի մասնակից, շարունակում է կատարել իր պարտավո...
Ադրբեջանում վրդովված են. երկրի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը` Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավի...
Այսօր ԵԽԽՎ-ն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին քննարկում կանցկացնի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հե...