ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաագայում նույնպես այրել են Ղուրանը

Գերմանական «Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Արևմուտքի իսլամացման» շարժման առաջնորդ Էդվին Վագենսվելդը հրապարակայնորեն պատռել և այրել է Ղուրանը Հաագայում Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի դիմաց: Այս մասին հայտնում է ADR News-ը։

 

Ակցիան ուղղված էր դանիացի քաղաքական գործիչ Ռասմուս Փալուդանին աջակցելու համար, ով հունվարի 21-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց մահմեդականների սուրբ գիրքը հրապարակային հրկիզումից հետո արժանացավ հանրության քննադատությանը։ Քաղաքական գործչի գործողությունները բացասական արձագանք են առաջացրել ոչ միայն Թուրքիայի, այլեւ Ռուսաստանի ղեկավարների կողմից, գրում է Gazeta.ru-ն։

 

Համացանցում տարածված տեսանյութում Վագենսվելդը պատռում է Ղուրանը, իսկ հետո ցատկում պատառոտված թերթերի վրա։ Աղբյուրի փոխանցմամբ՝  ոստիկանությունը չի ձերբակալել տղամարդուն։

 

Հիշեցնենք,  որ դանիացի հակաիսլամ ակտիվիստ Ռասմուս Փալուդանը հունվարի 21-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ հրկիզել էր իսլամի սուրբ գիրքը, ինչը բողոքի ակցիաների պատճառ է դարձել Թուրքիայում։


 

Քաղաքականություն