Նեթանյահուն աշխատանքից ազատել է իր առանցքային դաշնակցին
Գերագույն դատարանի որոշումից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աշխատանքից ազատել է նախարարների կաբինետի առանցքային դաշնակցին, հաղորդում է PA Media-ն:
Նեթանյահուն կառավարության նիստում հայտարարել է ներքին գործերի եւ առողջապահության նախարար Արիեհ Դերիին պաշտոնանկ անելու մասին։
Ավելի վաղ Իսրայելի Գերագույն դատարանը դեմ էր արտահայտվել ծայրահեղ կրոնական «Շաս» կուսակցության առաջնորդ Արիեհ Դերիին նախարարական պաշտոններում նշանակելուն հանցավոր անցյալի պատճառով։
Որոշումն այն մասին, որ Դերին չի կարող զբաղեցնել նախարարական պաշտոններ, Իսրայելի Գերագույն դատարանը (Բարձր դատարանը) ընդունել է չորեքշաբթի տասը դեմ ձայնով։
Ինչպես նշում է լրատվամիջոցը` ծայրահեղ աջ Նեթանյահուի կառավարությունը ցանկանում է թուլացնել Գերագույն դատարանի ազդեցությունը, սահմանափակել դատական վերահսկողությունը եւ ավելի շատ լիազորություններ տալ քաղաքական գործիչներին։
Քննադատներն ասում են, որ այդ քայլը կվերացնի երկրի հակակշիռները եւ կվտանգի Իսրայելի ժողովրդավարական հիմքերը:
Նմանատիպ հոդվածներ
Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Բաքվին կոչ է արել «անհապաղ» ապաշրջա...
Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո. Արցախի ԱԳՆ-ն` Լավրովի հայտարարությանը
«Արցախպրես» լրատվական գործակալությունը ԱՀ Արտաքին գործերի նախարարությանը խնդրել է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նախարար...
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասի...
Սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանը խաթարում է առաջընթացն այս հարցում. Միրզոյանը` երկաթուղային հաղորդակցությունների բացման մասին
Վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջ...