Մոսկվայում բերման են ենթարկել ՀՀ 16 քաղաքացու
Մոսկվայում ոստիկանությունը, օգտագործելով CCTV տեսախցիկները, հետևել և ձերբակալել է ավելի քան մեկ տասնյակ հայ քաղաքացիների, ովքեր խուսափել են իրենց հայրենիքում ծառայությունից: Այս մասին Life-ին հայտնել է աղբյուրը։
Նրա խոսքով, միջպետական հետախուզման մեջ են եղել 16 օտարերկրացիներ՝ իրենց երկրում զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Քաղաքացիների բռնել են քաղաքի տարբեր հատվածներում՝ հիմնականում մայրաքաղաքի մետրոյի կայարաններում: Ձերբակալվածներից ամենափոքրը Մոսկվայի արդյունաբերական քոլեջի 18-ամյա ուսանող է, իսկ ամենատարիքովը` 48-ամյա մի տղամարդ, ով առանց գրանցման ապրում էր Միտիշչի թաղամասում և պաշտոնապես չէր աշխատում։ Առաջինը հետախուզման մեջ է մտցվել միայն վերջերս՝ 2022 թվականի նոյեմբերին, իսկ երկրորդին որոնել են դեռ 2001 թվականին։
Բոլորն այժմ կալանքի տակ են՝ սպասելով խիստ պատիժ: Համաձայն ՀՀ 327-րդ հոդվածի՝ «Պարտադիր զինվորական ծառայությունից, ուսումնամարզական հավաքներից կամ զորահավաքից խուսափելը» սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկման։
Նմանատիպ հոդվածներ
16 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել, 6-ը կալանավորվել են. ՔԿ-ն` սեպտեմբերյան ագրեսիայից մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կո...
Բա ո՞ւր եք, մի սպա չկա՞, որ հետևի՝ ինչ պայմաններում են քնում զինվորները. Բաղդասարյաան
Ասում են՝ բանակում բարեփոխումներ ենք անում. Ինչ բարեփոխում, դուք ո՞նց կարող եք բարեփոխում անել, երբ պարզագույն բան...
Գնդապետը խնջքույքի ժամանակ ստացել է հակառակորդի հնարավոր հարձակման մասին տեղեկություն, բայց ոչինչ չի արել․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2019 թվականի նոյեմբերից մինչև...
Ռուսաստանում հերթական զորակոչն է սպասվում. ի՞նչ է սպասվում չծառայածներին
2023թ. Ռուսաստանում հերթական զորակոչն է սպասվում։ Գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք կզորակոչեն նրանց, ովքեր չեն ծառայել։...