ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ. «Շրջափակման ամեն օրը նոր զրկանք է ավելացնում». Ստեփանակերտը առաջ և հիմա

 Երգահան Անիտա Հախվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Հիշե՛ք. Սուրճից կում անելիս, 
Սենյակի լույսը վառելիս, 
Կարտոֆիլ կլպելիս, 
Ճաշին՝ աղ ցանելիս, 
Զուգարանի թուղթը պոկելիս, 
Ատամի մածուկի կափարիչը բացելիս, 
Երեխայի տակդիրն ամրացնելիս, 
Ծխախոտ վառելիս,
Բենզին լցնելիս, 
Դեղ խմելիս hիշե՛ք, որ 120 000 մարդ Արցախում դժվարանում է այս սովորական գործողություններն անել: 
 

Գազամատակարարումը դադարեցվեց, ուրեմն՝ տաք տուն մտնելիս էլ հիշե՛նք, որ սա մեր տաք տնից ընդամենը 350 կմ հեռավորության վրա է՝ քթի տակ է կատարվում: Ու օտարի հետ չի կատարվում, կատարվում է մեր հայրենակիցների հետ: 

Շրջափակման ամեն օրը նոր զրկանք է ավելացնում, որովհետև պաշարն ու համբերությունն ունեն վրջանալու հատկությունն, գիտեի՞ք: 
Արցախից հասնող ժպտադեմ երեխեքի լուսանկարներով և իրենք իրենց վրա հումոր անող արցախցիների վիդեոներով հիանում ենք, բողկով ծաղկեփնջի վրա ծիծաղում, մինչ դեռ բանը ծայրահեղից էլ է անցել. հոսանքի ու գազի բացակայության պատճառով ուսումնական հաստատություններն են փակ, հիվանդանոցները կատվածահար են եղել: Մի հատ Ձեր երեխայի ու ծնողի վրա պրոէկցիա արեք սա: 
 

Ես ծննդյանս օրը՝ դեկտեմբերի 12-ին պիտի լինեի Ստեփանակերտում, մանր խոչնդոտ պատահեց ու եթե չլիներ այդ մանրուքը, ես հիմա մեռած էի լինելու երևի, որովհետև վահանաձև գեղձի փոխարինիչ եմ խմում: Դեղատների դարակները դատարկ են Արցախում ու ամեն առավոտ դեղ խմելիս, ես իմ կարգավիճակի մարդկանց ապրումը պատկերացնելով զարզանդում եմ: 
Անկեղծ զրույց է ստացվում, ուրեմն, սիրելի աղջիկներ, պատկերացրե՛ք, որ կրիտիկական օրերին միջադիր չեք կարող գնել: Ու մարդկային արժանապատվությունը նսեմացնող հարյուրավոր դետալներ... 


Ու մեկտեղ՝ մեկ կիլո կարտոֆիլ բաժանելու ֆոնին լուսանկարվող կարմրաթուշ ռուս իմպոտենտ զորախումբ: 
Մենք շնչում ենք ու փորձում ենք մարդ մնալ մի իրականությունում, որը հեռու է մարդկային լինելուց: 
Ամենօրյա հոգսի ու խրախճանքի արանքում չմոռանանք, որ 120 000 մարդու համար՝ դեֆիցիտ ձվից ավելի կարևոր բան կա. կանաչ կղզի դարձած Արցախից այն կողմ գտնվող մարդկանց սրտալի ուշադրությունն ու միասնությունը: 
Ստեփանակերտը առաջ ու հիմա»:

Քաղաքականություն