Լեհաստանի փոխարտգործնախարարն ասել է՝ որ դեպքում Գերմանիան կհայտնվի միջազգային մեկուսացման մեջ
Գերմանիան կհայտնվի միջազգային մեկուսացման մեջ, եթե չհամաձայնի Ուկրաինային Leopard տանկեր մատակարարել: Այս մասին ասել է Լեհաստանի փոխարտգործնախարար Արկադիուշ Մուլյարչիկը Լեհական ռադիոյին: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Կիրակի օրը Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է դրականորեն արձագանքել երկրների՝ Ուկրաինային գերմանական արտադրության տանկեր մատակարարելու հարցումներին, եթե այդպիսիք կան: Ըստ Մուլյարչիկի՝ Բեռլինի այս նոր հայտարարությունը ցույց է տվել, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ճնշումները ազդեցություն են ունեցել։
«Պետք է հասկանալ, որ Գերմանիան, չհամաձայնելով տանկեր ուղարկել Ուկրաինա, հայտնվում է միջազգային մեկուսացման մեջ, եթե նրանք շարունակեն հավատարիմ մնալ այս դիրքորոշմանը, ապա նրանց դիրքերը չափազանց թույլ կլինեն»,- ասել է նա։
«Գերմանացիներն ու ֆրանսիացիները դա լավ են հասկանում»,- ասել է Լեհաստանի փոխարտգործնախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում. մանդատ կունենա 2 տարով
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծել...
«Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շարունակել է համայնքային այցերը և այսօր հանդ...
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով». Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով։ Այս մասին Twitter-յան իր էջում գրել է Արցախ...
Հաագայի դատարանը Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի
Հունվարի 30-31-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսում...