ԵԽԽՎ-ն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կքննարկի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մարդասիրական հետևանքների հարցը։ Տեղեկությունը հայտնում է ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«ԵԽԽՎ֊ն րոպեներ առաջ որոշեց քննարկել Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցը այս նստաշրջանի օրակարգում»,– ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Հիշեցնենք` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը հունվարի 22-ին մեկնել է Ստրասբուրգ` մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին։ Պատվիրակության կազմում են դրա ղեկավարը` Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Ռուստամյանը, Արմեն Գևորգյանը և Հայկ Մամիջանյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ֆեդոսեևան:
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ից հաստատում են, որ հանդիպել են Պապիկյանի հետ. հայտնի է` ինչ են քննարկել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հաստատում են, որ այսօր իրենց խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է պաշ...
ՌԴ-ն տքնաջան աշխատանք է տանում Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Ռուսաստանը` որպես ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի մասնակից, շարունակում է կատարել իր պարտավո...
Ադրբեջանում վրդովված են. երկրի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը` Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավի...
Այսօր ԵԽԽՎ-ն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին քննարկում կանցկացնի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հե...