ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անկարգություններ Փարիզի փողոցներում. որն է պատճառը

Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիայի մասնակիցներն այրել են աղբամաններ և պայթեցրել ճայթրուկներ։
Ցույցի ընթացքում ցուցարարները կոտրել են բանկի պատուհանն ու բանկոմատը, ինչպես նաև ապակե շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ։
Ոստիկանությունը բերման է ենթարկել երեք անձի, որոնցից առգրավվել են արգելված իրեր։

 

Ֆրանսիական արհմիությունները հունվարի 19-ից  զանգվածային բողոքի ցույցեր են անցկացնում՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների, որի շրջանակներում կբարձրացնի կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի: 

Ոստիկանությունն ու ժանդարմերիան մոբիլիզացրել են 10 հազար աշխատակցի։ Միայն մայրաքաղաքում 3,5 հազար իրավապահներ կհերթապահեն փողոցներում։ 

 

Քաղաքականություն