Սուրեն Պապիկյանը պե՞տք է հրաժարական տա. լրագրողը՝ ՔՊ-ական պատգամավորին
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը 24News-ի հետ զրույցում անդրադառնալով նախօրեին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի պատճառներին, որի հետևանքով 15 զինծառայող է զոհվել, նշել է, որ դեպքը հակահրդեhային կանոնների խախտման արդյունք է. «ԳՇ-ի զորքերի ծառայությունը, հակահրդեհային վարչությունը պիտի նախօրոք ստուգեին էս ամեն ինչը, որ էս դեպքը տեղի չունենար: Ըստ լուրերի, ասում են՝ լուսամուտների վրա ռեշոտկաներ են եղել, կամ ո՞նց կարող է զինվորների քնասենյակում բենզինով վառարան լինել, որտե՞ղ են եղել օրապահները, այս ամեն ինչը հարցեր են, պետք է ծառայողական քննություն իրականացվի, ամեն մարդ պատասխան տա իր արածի համար»:
Հարցին՝ այս դեպքից հետո Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պե՞տք է հրաժարական տա, իշխանական պատգամավորը կարծիք է հայտնել, որ եթե մեկ զորամասում խախտում են կանոնակարգը, չի նշանակում՝ Պաշտպանության նախարարը կամ ԳՇ պետը պետք է հրաժարական տան. «Մինչև իրենց՝ լիքը ծառայություններ, լիքը օղակներ կան, որ պիտի կանխեին էս ամենը, էդ ծառայությունները պետք է պատասխան տան: Պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի ուշադրության կենտրոնում պետք է լինեն, որ նմանատիպ բաներ չլինեն, նմանատիպ բացթողումները կյանքեր արժեցան, դրա համար պետք է շատ ուշադիր լինեն»,- ասել է Մելքոնյանը: |
Նմանատիպ հոդվածներ
Սուրեն Պապիկյանը նշեց, թե որն է եղել զորամասում հրդեհի պատճառը
Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալներով հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել...
Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին վերահաստատում է, որ Հայաստան...
2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից․ 1lurer
2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից, փոխանցում է 1lurer.am-ը։ Հիշեցնենք, որ հ...
Փաշինյանի նախկին պատգամավոր եղբորորդին Ուկրաինայում բիզնես է սկսել. Hetq
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, որը 2019-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր իշխանական «Իմ քայլը» խմբակցությ...