ԵՄ արտգործնախարարները կընդունեն Հայաստան նոր առաքելություն գործուղելու որոշում
Եվրոպական միության 27 անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները գալիք երկուշաբթի կընդունեն Հայաստան նոր առաքելություն գործուղելու որոշում: Այս մասին գրում է Ազատությունը։
«Այն պետք է նպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- հայտնել է Եվրամիության բարձրաստիճան անանուն դիվանագետը:
Նրա փոխանցմամբ, Եվրոպական միությունը մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող իրադարձություններին և միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու համար: Էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից փակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը, պնդելով, թե, իբր, բողոքի ակցիայի նպատակն է «կանխել Լեռնային Ղարաբաղի տարածքում հանքերի ապօրինի շահագործումը և դրանից բխող բնապահպանական վտանգները»:
Հունվարի 20-ին լրացել է Լաչինի միջանցքի արգելափակման 40-րդ օրը: Այս ընթացքում Արցախում ի հայտ է եկել պարենի, դեղորայքի և կենսական նշանակության այլ պարագաների սուր պակաս:
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո. Արցախի ԱԳՆ-ն` Լավրովի հայտարարությանը
«Արցախպրես» լրատվական գործակալությունը ԱՀ Արտաքին գործերի նախարարությանը խնդրել է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նախարար...
Սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանը խաթարում է առաջընթացն այս հարցում. Միրզոյանը` երկաթուղային հաղորդակցությունների բացման մասին
Վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջ...
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասի...
Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Բաքվին կոչ է արել «անհապաղ» ապաշրջա...