«Չեմ ողջունում Ռուսաստանի հետ թռիչքների վերսկսումը». Վրաստանի նախագահ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի պաշտպանել Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթերը վերականգնելու գաղափարը և կոչ է արել կարգավորել երկրում ռուսաստանցիների գտնվելու պայմանները։ Այս մասին ասվում է նրա վարչակազմի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։ Հաղորդագրությունը տարածվել է «Չեմ ողջունում Ռուսաստանի հետ թռիչքների վերսկսումը» վերտառությամբ։
«Ես բազմիցս հորդորել եմ կառավարությանը լրջորեն ուսումնասիրել Ռուսաստանի քաղաքացիների հոսքի հարցը՝ իր բոլոր սոցիալ-քաղաքական պարամետրերով, որպեսզի հասարակությունը զգա, որ իր ազգային շահերն ու անվտանգությունը հաշվի են առնվում և պաշտպանվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանը կանոնակարգման կարիք ունի աշխատանքի թույլտվությունների տրամադրման, բիզնեսի գրանցման, գույք ձեռք բերելու և ռուսալեզու դպրոցների բացման ոլորտում։
Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում. մանդատ կունենա 2 տարով
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծել...
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով». Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով։ Այս մասին Twitter-յան իր էջում գրել է Արցախ...
Հաագայի դատարանը Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի
Հունվարի 30-31-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսում...
«Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շարունակել է համայնքային այցերը և այսօր հանդ...