Հասարակություն

Անհեթեթություն է. Զախարովան` Ուկրաինայի կողմից Չեբուրաշկային «օկուպանտ» հայտարարելու մասին

Անհեթեթություն է. Զախարովան` Ուկրաինայի կողմից Չեբուրաշկային «օկուպանտ» հայտարարելու մասին

Ուկրաինան, ռուսալեզու ամեն ինչի դեմ ռեպրեսիաներ հրահրելով, հասել է անհեթեթության՝ Չեբուրաշկային անվանելով «օկուպանտ», այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նրա պատասխանը լրատվամիջոցներին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ կայքը:
 

«... հասել է աբսուրդի: Ուկրաինայում «օկուպանտ» են հայտարարել ... մուլտհերոս Չեբուրաշկային։ Ակնհայտ է, որ դա պայմանավորված էր ուկրաինացի երեխաների անկեղծ հետաքրքրությամբ համանուն գեղարվեստական ​​ֆիլմի նկատմամբ... բայց Կիևը, հաշվեհարդարի վախից ելնելով, արգելել է անգամ երկրում դիտելու փորձը»,- իր կարծիքն է հայտնել դիվանագետը։
 

Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո ռուսական մշակույթը հալածանքի ենթարկվեց Արեւմուտքում։ Իտալիայում Դոստոևսկու մասին դասախոսությունները չեղյալ են հայտարարվել, Լեհաստանում թատրոններից ջնջվել են Շոստակովիչի, Չայկովսկու և Չեխովի խաղացանկը:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում «Չեբուրաշկա» ֆիլմի հաջող տարածման ֆոնին Կիևի դպրոցներում հայտնվել են պաստառներ, որոնցում Էդուարդ Ուսպենսկու պատմության գլխավոր հերոսին անվանում են «օկուպանտ»

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250