ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այնքան թույլիկ են, որ չտրվելու միակ տարբերակը բանակցություններին չգնալն է. Մամիջանյանը` իշխանության մասին
Այս պահի դրությամբ փակուղու մեջ են երկու բանակցային ուղղությունն էլ` և՛ վաշինգտոնյան, և՛ ռուսական։ Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ծավալվող գործընթացին։ Լավ չէ, որ այնքան թույլիկ են, որ չտրվելու միակ տարբերակը բանակցություններին չգնալն է, ասել է Մամիջանյանը:
Պատգամավորի խոսքով` այդ փակուղային իրավիճակն առաջացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած «աբսուրդային» քաղաքականության հետևանքով։
«Միջազգային հարաբերությունների տեսանկյունից ՀՀ արտաքին քաղաքականությունը դասագրքերի մեջ պետք է մտնի որպես նոնսենս։ Առկա է երկու խաղաղության բանակցություն։ Մեկով Արցախի վերաբերյալ հիշատակում չկա (վաշինգտոնյան տարբերակ,– խմբ.), մյուսով առկա է հիշատակում և առկա է ինքնորոշման հնարավորություն (ռուսական տարբերակ)։ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է համաձայնել երկուսին էլ։ Սա աբսուրդ է»,–ասաց Մամիջանյանը։
Նրա կարծիքով` անհասկանալի է` ինչ սկզբունքով է Փաշինյանը երկու անկյունաքարային տարբերություն ունեցող պայմանագրի պայմաններում համաձայնում երկուսին էլ։
«Փաշինյանի քաղաքականությունն է` որ տարբերակը որ կստացվի», - ասաց Մամիջանյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր պաշտոնական Երևանի պատրաստակամությունը՝ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքելուԱդրբեջանի հետ:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը, անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը, նշեց, որ Պրահայի պայմանավորվածությունները հիմնվում են Ալմա Աթայի հռչակագրի վրա, որը Ադրբեջանը վերջին 30 տարիների ընթացքում երբեք չի ներկայացրել բանակցությունների ընթացքում:
Այդ թեզը, ըստ նրա, առաջ են քաշել Հայաստանի իշխանությունները։ Եվ նույնիսկ այդ դեպքում պետք է հիշել, որ Հայաստանը հռչակագրին միացել է վերապահումով. այնտեղ առանձին նշված է ինքնորոշման կետը։ Բացի այդ, հռչակագիրը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին, քանի որ այնտեղ դրանից 20 օր առաջ հանրաքվե է անցկացվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը խոսեց Ալիևի` Սյունիքով միջանցք կտրելու հայտարարության մասին
Ինչպե՞ս է միջազգային հանրությունը արձագանքել Ալիևի այն հայտարարությանը, թե 2023 թվականին Սյունիքով միջանցքը կտրելու են և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պատրաստ ենք Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման. Փաշինյան
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները պրովոկացիոն բնույթ ունեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում այս մասին հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ԵՄ դիտորդները ցանկանում են փոխել ՀՀ-ի ներքին և արտաքին վեկտորը, մենք կպայքարենք դրա դեմ. Զատուլին
Արդյո՞ք Հայաստանում եվրոպական նոր առաքելությունը չի հանգեցնի իրավիճակի բարդացման, ահա այս հարցն ենք մենք հիմա Ռուսաստանո...
Ալեն Սիմոնյանի կոշտ հայտարարությունները ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի քաղաքականության մասին
ՀԱՊԿ-ը կամ պետք է գործի, կամ հայտարարի, որ ինքը գոյություն չունի: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույ...