Փարիզում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալություններ են սկսվել
Փարիզում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 30 մարդու: Այս մասին գրում է Говорит Москва-ն:
Նշվում է, որ ֆրանսիական «Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիա» արհմիությունը հայտարարել է, որ Փարիզում ցույցին մոտ 400 հազար մարդ է եկել։ Կազմակերպության ղեկավար Ֆիլիպ Մարտինեսը BFM հեռուստաալիքին ասել է, որ Ֆրանսիայում անցկացված ցույցերին մասնակցել է ավելի քան մեկ միլիոն մարդ։
Ինչպես հայտնել էինք` Ֆրանսիայում համազգային գործադուլ է՝ ընդդեմ կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացման: Այս մասին տեղեկանում ենք միջազգային լրատվականներից:
Ֆրանսիայի քաղաքներում համընդհանուր գործադուլ է սկսվել, Փարիզում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ: Հազարավոր մարդիկ բողոքի երթեր են իրականացնում Փարիզում, Լիոնում, Նանտում, Մարսելում և շատ այլ քաղաքներում: