Հասարակություն

Մեր բոլոր զորամասերը գտնվում են ադրբեջանցիների նշանառության տակ, դրա համար զորքերը դուրս են բերվել զորամասերից. ՔՊ պատգամավոր

Մեր բոլոր զորամասերը գտնվում են ադրբեջանցիների նշանառության տակ, դրա համար զորքերը դուրս են բերվել զորամասերից. ՔՊ պատգամավոր

 44-օրյա պատերազմից հետո մեր բոլոր զորամասերը գտնվում են ադրբեջանցիների նշանառության տակ և թիրախավորված են, դրա համար մեր զորքերը դուրս են բերվել զորամասերից և տեղակայվել են տարբեր բնակավայրերում: Այդ բնակավայրերից մեկում էլ տեղակայված էր այն սակրավորաինժեներական վաշտը, որտեղ տեղի է ունեցել այդ հրդեհը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե որքանո՞վ էր վաշտին հատկացված կացարանը համապատասխանում պահանջվող նորմերին:

«Բնակավայրերում, որտեղ տեղակայված են զորամասերը, կան շինություններ, կան բնակարաններ, որոնք հարմարեցված են եղել, որ տվյալ ստորաբաժանումն ապրի, բայց պայմանները հակահրդեհային այն ծառայությունները, որոնք պետք է ամեն ինչ անեին, որ նմանատիպ բաներ չլիներ, դրանք թերացել են, չեն արել, անփույթ են եղել և պետք է իրենց համապատասխան պատիժը կրեն, բոլորն էլ թերացել են»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը:

 

Մելքոնյանի դիտարկմամբ՝ օրինակ, տվյալ վաշտի հրամանատարությունը, գնդի հրամանատարությունը, գումարտակի հրամանատարությունը, յուրաքանչյուրն իր ծառայության գծով, պետք է ստուգեր՝ հակահրդեհային միջոցներ այնտեղ կայի՞ն թե ոչ, կրակմարիչներ կայի՞ն, թե ոչ, համապատասխան արկղերում ավազ կա՞ր լցված թե ոչ: Մելքոնյանի համար զարմանալի է նաև որ կացարանի պատուհաններին ամրացված ճաղավանդակների առկայությունը, ինչը ևս համապատասխան մարմինները ժամանակին չեն նկատել ու արձանագրել:

 

«Դռները, որ պետք է դուրս բացվեն, ներս են բացվել, վառարանը ոչ թե պետք է քնասենյակում լիներ, այլ նախասենյակում ու շատ այդպիսի բաներ կան որ կանոնակարգված է բանակում, բայց հետևող պետք է լիներ, որ հետևեին՝ այդ բաները չլիներ։ Ամեն մեկը, որ պիտի իր ծառայությունը տաներ, չի տարել, անփույթ է եղել»,- նկատեց Մելքոնյանը:


Երբ հետարքրքվեցին, թե համապատասխան մարմիններ ասելով ո՞ւմ նկատի ունի՝ Մելքոնյանը նշեց, որ բանակում գոյություն ունի վերահսկողություն իրականացնող 7-8 ծառայություն և թվարկեց նրանցից մի քանիսը:
 

«Կա հակահրդեհային ծառայություն, կա նաեւ զորքերի ծառայություն, թիկունքային ծառայություն, ԿՇԶՊ ծառայություն, որ ամեն մեկն իր մասով պիտի գործողություն կատարեր, մի ծառայություն չէ, որ ասենք՝ ինքն ա ու վերջ»,- ասաց նա:

Թե ո՞րն է պետության մեղքի բաժինը ողբերգական պատահարի հարցում, Մելքոնյանը խուսափողական պատասխան տվեց, միայն ասաց. «Էդ բանակը պետությանը չէ՞, բանակի ծառայությունները պետությանը չե՞ն, ինչ-որ մի մասնավոր մարդո՞ւ են»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250