Մեդվեդևը զգուշացրել է` Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունը կարող է միջուկային պատերազմ հրահրել
Ուկրաինայում Ռուսաստանի պարտությանը հասնելու Արևմուտքի ցանկությունը կարող է հանգեցնել անուղղելի հետևանքների, այդ թվում՝ միջուկային պատերազմի հրահրման, կարծում է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
Ռամշտեյն բազայում ՆԱՏՕ-ի երկրների հանդիպման նախօրեին, որտեղ նախատեսվում է քննարկել Ուկրաինային նոր ծանր սպառազինությունների մատակարարման հարցը, Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում նշել է, որ արևմտյան քաղաքական գործիչները, ովքեր ձգտում են Ռուսաստանի պարտությանը, չեն գիտակցում, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Նրա խոսքով՝ եզրակացությունը հետևյալն է՝ «միջուկային տերության պարտությունը հասարակ պատերազմում կարող է սկիզբ հրահրել միջուկային պատերազմ»։
«Միջուկային զենք ունեցող տերությունները չեն պարտվել խոշոր հակամարտություններում, որոնցից կախված է նրանց ճակատագիրը: Դա պետք է ակնհայտ լինի բոլորի համար»,- ասել է Մեդվեդևը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽ հրատապ բանաձևի վերաբերյալ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ափսոսանք է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ մեկ ամիս շարունակվող շրջափակմա...
ԵԽ–ն հրատապ բանաձև է ընդունել` ԼՂ-ի շրջափակման հետևանքների մասին
Եվրախորհրդարանը «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների մասին» հրատապ բանաձև է ընդունել։ Տեղեկությունը Tw...
Արցախից հաստատում են՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպում եղել է. մանրամասներ
Արցախից հաստատում են, որ Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչները նախօրեին Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի ներկայ...
Հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մտադրությունը դեռ ուժի մեջ է. Լավրով
Հայ-ադրբեջանական սահման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն ուղարկելու մտադրությունը...