«Ջրառ» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահն իր հաշվին է փոխանցել շուրջ 257 մլն դրամ. ՊՎԾ

 Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ում հայտնաբերվել են շուրջ 257 մլն ՀՀ դրամի չափով առերևույթ խախտման դեպքեր։ Այս մասին տեղեկանում ենք Պետական վերահսկողական ծառայությունից։ 


Ըստ ՊՎԾ–ի` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող 100% պետական մասնաբաժնով փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահը 2017-2022թթ ընթացքում ընկերության բանկային հաշվեհամարներից անձնական բանկային հաշվեհամարներին է փոխանցել ընդհանուր 254 066 540 ՀՀ դրամ գումար` ձևակերպելով որպես ՀՀ պետական բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունների մարում։ 


«Ծառայության կողմից կատարվածը բացահայտվելուց հետո նշված ընթացքում հետ է վերադարձրել 37,9 մլն ՀՀ դրամը»,– նշվում է ՊՎԾ հաղորդագրության մեջ: 
Միաժամանակ պարզվել է, որ նույն անձը, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի սահմանված պահանջները, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց ընկերության բանկային հաշվեհամարից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին 3 մլն ՀՀ դրամ է փոխանցել ՍՊ ընկերությանը, որի հիմնադիրը և սեփականատերն ինքն է: 
Յուրացում, պաշտոնեական կեղծիք. ՏՄՊՊՀ նախկին աշխատակիցները չարաշահումներ են արել 
Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվությունը և առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով: 
ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է` վստահված գույքի խոշոր չափերով հափշտակում:

Քաղաքականություն