«Մեղմ ասած, անբարո է, որ երեխաների անվտանգության տարրական պատասխանատվություն չկա». Մետաքսե Հակոբյան
Ո՞վ է որոշել, ո՞վ է կազմակերպել այս սարսափը, ո՞վ է իրեն իրավունք վերապահել այսպիսի ստորացումների միջով անցկացնել երեխաներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Մի լռեք, մի կոծկեք իրականությունը, դրանով մասնակիցն եք դառնում ադրբեջանական հանցագործություններին: Ստեփանակերտը տոնական տրամադրությամբ դիմավորեց Գորիսից Ստեփանակերտ տեղափոխված 19 երեխայի: Արցախի ՄԻՊ-ի հաղորդմամբ ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։
Այն, որ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը Արցախի ու Արցախում բնակվող հայերի վերաբերյալ ակնհայտ է (ազատվել Արցախից ու այստեղի հայերից) 2-րդ կարծիք ՉԿԱ, բայց որ Արցախի պայքարի արդյունքում էլ երեխաների անվտանգության տարրական պատասխանատվություն ՉԿԱ, մեղմ ասած, անբարո է...Ո՞վ է որոշել, ո՞վ է կազմակերպել այս սարսափը, ո՞վ է իրեն իրավունք վերապահել այսպիսի ստորացումների միջով անցկացնել երեխաներին... Պատասխանին սպասում եմ հանրային հարթակում Արայիկ Հարությունյան, Արցախի Հանրապետության դատախազություն»,- գրել է Հակոբյանը: