Գրիգորյանը ՆԱՏՕ–ի ներկայացուցչի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
«Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամն ու դրա բազմաոլորտ հետևանքները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրադրության շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Խավիեր Կոլոմինան Հայաստան է ժամանել հունվարի 17-ին։ Նա հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հետ։
Կոլոմինան այս շաբաթ պատրաստվում է նաև Ադրբեջան այցելել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽ հրատապ բանաձևի վերաբերյալ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ափսոսանք է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ մեկ ամիս շարունակվող շրջափակմա...
ԵԽ–ն հրատապ բանաձև է ընդունել` ԼՂ-ի շրջափակման հետևանքների մասին
Եվրախորհրդարանը «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների մասին» հրատապ բանաձև է ընդունել։ Տեղեկությունը Tw...
Արցախից հաստատում են՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպում եղել է. մանրամասներ
Արցախից հաստատում են, որ Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչները նախօրեին Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի ներկայ...
Հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մտադրությունը դեռ ուժի մեջ է. Լավրով
Հայ-ադրբեջանական սահման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն ուղարկելու մտադրությունը...