Հերթական ցեղասպանությունը կանխելու համար Արևմուտքը պետք է ավելին անի․ The Times
Լեռնային Ղարաբաղը, որտեղ ապրում է 120,000 հայ, փաստացի շրջափակման մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ մի խումբ քաղաքացիական հագուստով ադրբեջանցիներ փակեցին Լաչինի միջանցքը՝ տարածքը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Այս մասին հեղինակավոր The Times-ում գրել է Լոնդոնի Կայսերական քոլեջի գլոբալ առողջապահական նորարարության ինստիտուտի տնօրեն Լորդ Դարզին։
«Սնունդը, դեղորայքը և առաջին անհրաժեշտության ապրանքներն այժմ խիստ պակասում են: Սովորաբար Հայաստանից օրական միջանցքով առաքվում էր 400 տոննա պաշար։
Մինչ ռուս զինվորները, որոնք տեղակայվել են որպես խաղաղապահներ, ապացուցել են, որ չեն կարողանում կամ չեն ցանկանում վերացնել շրջափակումը, իրավապաշտպան կազմակերպությունները զգուշացնում են ցեղասպանության մասին, եթե իրավիճակին լուծում չտրվի:
Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտել է միջազգային հանրությունը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան և ԵՄ-ն։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «անընդունելի է խաղաղ բնակչության համար խնդիրներ ստեղծելը», սակայն հերքել է խաղաղապահ ուժերին ուղղված քննադատությունը։
Լեհաստան ներխուժելու և Եվրոպայի հրեա բնակչության ոչնչացումը ծրագրելու նախօրեին Հիտլերն ասում էր. «Ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացման մասին»: Եթե մենք՝ որպես միջազգային հանրության անդամներ, չբղավենք ցեղասպանության բռնության մասին, որտեղ էլ որ այն լինի, մեղավորները կդառնան լկտի, իսկ արատավոր շրջանակը կշարունակվի»,- գրել է նա։