Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց են ունեցել

Արարատ Միրզոյանն ու Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Լաչինի…

ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ 

 

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ առանձնահատուկ ընդգծելով միջազգային կառույցների և, մասնավորապես, ՄԱԿ-ի հասցեական արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը: 

 

Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները։ Ստեղծված իրավիճակում հայկական կողմը կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հարցը:

Նմանատիպ հոդվածներ

Սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանը խաթարում է առաջընթացն այս հարցում. Միրզոյանը` երկաթուղային հաղորդակցությունների բացման մասին

Վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250