
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Շրջափակված Արցախն ապրում և ժպտում է

Շրջափակված Արցախն ապրում և ժպտում է. լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ներկայացրել է Արցախի առօրյան:
Հիշեցնենք՝ ադրբեջանցի «բնապահպանները» Լաչինի միջանցքը փակել են դեկտեմբերի 12-ից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ: Ըստ խաղաղապահ զորախմբի հրամանատարության՝ ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերականգնելու քաղաքացիական տրանսպորտի անխափան շարժը։