Թուրքիան չեղյալ է հայտարարել Շվեդիայի խորհրդարանի խոսնակի այցը Ստոկհոլմում քրդական ակցիայի պատճառով
Անկարան չեղյալ է հայտարարել Շվեդիայի խորհրդարանի խոսնակի այցը Թուրքիա՝ երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության` Ստոկհոլմում տեղի ունեցած ակցիայի պատճառով: Այս մասին գրում է РИА Новости-ն` հղում տալով դիվանագիտական աղբյուրի:
Ավելի վաղ Ստոկհոլմում ՔԱԿ կողմնակիցների ակցիա էր տեղի ունեցել, որի ժամանակ թույլ էին տվել մի շարք վիրավորական արտահայտություններ եւ ժեստեր Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին: Աղբյուրը հայտնել է, որ Անկարայում Շվեդիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ, նրան բողոք են հայտնել ակցիայի կապակցությամբ։
«Շվեդիայի խորհրդարանի խոսնակ Անդրեաս Նորլենի պաշտոնական այցը Թուրքիա հունվարի 17 - ին չեղյալ է հայտարարվել խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպի կողմից», - հայտնել Է գործակալության զրուցակիցը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Արցախից հայերի բռնի տեղահանման նպատակ ունի. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռ...
Եվրախորհրդարանում կքննարկվի Արցախում հումանիտար իրավիճակը
Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանում քննարկումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքները» թեմայով։...
Ադրբեջանը պարտավոր է վերականգնել Բերձորի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը. Միրզոյան
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերո...
Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի խորհրդարանի խոսնակ
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի, Թուրքիայի...