ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Բաքուն անչափահաս երեխաներին իրերով ուղարկում Լաչինի միջանցք․ ամերիկացի լրագրողը կադրեր է հրապարակել
Լաչինի միջանցքից հետ Բաքու չարտերային ավտոբուս նստող երեխաներից մի քանիսը 16-17 տարեկան են։
Ադրբեջանի կառավարության կողմից մշակված ուսումնական ծրագիրը դպրոցականներին սովորեցնում է, որ հայերը անմարդկային թշնամիներ են: Այժմ Ադրբեջանի կառավարությունը ստիպում է նրանց օգնել Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ պահել 120,000 մարդու՝ ապահովելով ազգամիջյան ատելության գոյությունը։ Այս մասին գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը՝ գրառմանը կից հրապարակել տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են անչափահաս տղաներին ուղարկում Լաչինի միջանցք՝ «բնապահպանական» ցույցի։
Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանից Արցախ չի կարողացել վերադառնալ 1100 մարդ, որոնց թվում՝ 270 երեխա: Խախտված են անձանց ազատ տեղաշարժի, նվազագույն կենսամակարդակի ապահովման, բժշկական խնամք ստանալու, կրթության և այլ իրավունքներ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում 3400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը
Ըստ Արցախի կառավարության տեղեկագրի և հանրապետության առողջապահության ոլորտի պատասխանատուների՝ ներկա պահին Արցախում 847 եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպիտակ տան դիմաց մի խումբ հայեր ակցիա են անցկացրել՝ հաջակցություն Արցախի
Սպիտակ տան դիմաց մի խումբ հայեր ակցիա են անցկացրել՝ հաջակցություն Արցախի։ Նրանք ԱՄՆ նախագահից պահանջել են պատժամիջոցներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գորիսում բացվեց 783 մետր երկարությամբ եռագույնը
Ցեղակրոն ուխտերի հիմնադրման 90 ամյակի կապակցությամբ Գորիսում բացվեց 783 մետր երկարությամբ եռագույնը։ Այս մասին տեղեկանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանն ունի կյանքի իրավունք․ «Միսս տիեզերք 2022» մրցույթի ժամանակ հայուհին բեմ է բարձրացել ցուցանակով
ԱՄՆ-ում անցկացվող «Միսս տիեզերք 2022» մրցույթի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ 25-ամյա Քրիստինա Այանյանը բեմ է բարձրացել...